Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաթանյահուն եւ Գանցը չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ

Նաթանյահուն եւ Գանցը չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման պայմանների շուրջ: Այդ մասին նոյեմբերի 20-ին Նաթանյահուն հայտնել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցավոք, եկեկ (նոյեմբերի 19-ին) կայացած մեր խոսակցության ժամանակ Բենի Գանցը հրաժարվեց ընդունել Ավիգդոր Լիբերմանի («Մեր տունն Իսրայելն Է» կուսակցության ղեկավարի) դրած պայմանը՝ ընդունել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նախագիծը, որի համաձայն՝ ես՝ որպես գործող վարչապետ, առաջինը ստանձնեի նոր կառավարության ղեկավարի պաշտոնը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նաթանյահուն ընդգծել Է, որ այդ պայմանն սկզբունքային Էր Լիբերմանի համար:
Նա նաեւ քննադատել Է «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի ղեկավարներին կառավարության ձեւավորման շուրջ Իսրայելի արաբական կուսակցությունների հետ բանակցություններ վարելու համար: Վարչապետի կարծիքով՝ քաղաքական գործիչներն այդպիսով խախտել են ավելի վաղ ընտրողներին տված խոստումները:
Նոյեմբերի 21-ի կեսգիշերին լրանում Է օրենքով Գանցին հատկացված 28-օրյա ժամկետը կառավարական կոալիցիա կազմելու համար: Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը փորձել Է կաբինետ կազմել Նաթանյահուն, բայց դա նրան չհաջողվեց, ինչից հետո նա մանդատը վերադարձրեց երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Եթե «Կահոլ-Լավանի» առաջնորդին չհաջողվի կառավարություն ստեղծել, կսկսվի օրենքով նախատեսված 21-օրյա ժամանակաշրջանը, որի ընթացքում Կնեսետի (խորհրդարանի) 120 պատգամավորներից յուրաքանչյուրը կկարողանա փորձել հավաքելու 61 խորհրդարանականի ստորագրություն, որպեսզի նախագահը հենց նրան հանձնարարի կոալիցիայի կազմումը: Եթե դա նրան չհաջողվի անել, ապա երկրորդ անընդմեջ կրկնական ընտրություններն Իսրայելում կնշանակվեն երեքշաբաթյա ժամկետի լրանալուց 90 օր անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am