Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում չեն քննարկում C-400-ի շուրջ նոր համաձայնագրի կնքման հարցը

Թուրքիայում չեն քննարկում C-400-ի շուրջ նոր համաձայնագրի կնքման հարցը
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ներկայում չի քննարկում C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը:
«Ինչպես գիտեք՝ մեր համաձայնագիրն ստորագրվել Է 2017 թվականի ապրիլին, C-400-ի մատակարարման գործընթացն այդ համաձայնագրի շրջանակում շարունակվում Է: Ներկայում նոր համաձայնագրի կնքման մասին խոսք չկա: Առաջիկայում կշարունակվի մարտկոցների մատակարարման, անձնակազմի ուսուցման, համակարգերի ծավալման, տեղակայման վայրերի ընտրության, ծրագրային ապահովման կարգաբերման գործընթացը: Դա, իհարկե, տեւական գործընթաց Է տեխնիկական տեսանկյունից»,- նոյեմբերի 20-ին նրա խոսքը մեջբերել Է Էրդողանի վարչակազմի կայքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am