Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատն օրինագիծ Է ընդունել Հոնկոնգի իրադրության վերաբերյալ

ԱՄՆ-ի Սենատն օրինագիծ Է ընդունել Հոնկոնգի իրադրության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը միաձայն հավանություն Է տվել «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին» օրինագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթուղթն ուղարկվել Է Ներկայացուցիչների պալատ, որն ավելի վաղ համանման օրինագիծ Էր ընդունել: Այժմ Կոնգրեսի երկու պալատների կողմից օրինագծի տեքստի համաձայնեցման դեպքում այն պետք Է ներկայացվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի ստորագրմանը:
Առաջին օրինագծից անմիջապես հետո Սենատն ընդունել Է երկրորդ օրինագիծը, որը սահմանում Է Հոնկոնգի ոստիկանության համար հանդերձանքի՝ արցունքաբեր գազի եւ պղպեղագազի, ռետինե գնդակների եւ Էլեկտրաշոկերների մատակարարման արգելք:
Փստաթուղթը նաեւ նախատեսում Է պատժամիջոցների սահմանում պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումների համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am