Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․  Ինչպիսի՞ զրկանքներ են կրում գյուղաբնակ երեխաները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․  Ինչպիսի՞ զրկանքներ են կրում 
գյուղաբնակ երեխաները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի գրեթե բոլոր մարզերի հարյուրից ավելի երեխաներ այս պահին շտապում են ՀՀ նախագահի նստավայր` մասնակցելու Երեխաների համաշխարհային օրվան նվիրված «Երեխաների գագաթնաժողովին»: Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ: Օրակարգի առանցքային թեման Հայաստանում երեխաների խնդիրներն են:

Նոյեմբերի 20-ը աշխարհում նշվում է ոչ միայն որպես Երեխաների համաշխարհային օր, այլեւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օր: ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոնիթորինգի եւ գնահատման, երեխաների իրավունքների մշտադիտարկման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի երեխաների իրավիճակի մասին, արձանագրում է` հատկապես գյուղաբնակ երեխաների շրջանում աղքատությունն անհամեմատ մեծ է: Գյուղաբնակ վայրերում երեխաները կրում են տարաբնույթ զրկանքներ` բնակարանային պայմանների, սոցիալական հարաբերությունների, տարրական կոմունալ ծառայությունների իմաստով: Ըստ Մարտիրոսյանի` աղքատությունը, պատշաճ սնունդը, նախադպրոցական կրթության բացակայությունը, ոչ ֆորմալ կրթությունը, խաղալու հնարավորությունները էականորեն ազդում են երեխաների կենսակերպի վրա:

Գագաթնաժողովի բացմանը տեսաելույթներով հանդես կգան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ Այնուհետեւ ելույթ կունենան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ դեսպան Արթուր Ալեքսանյանը։ Երեխաների համաշխարհային օրվա ամենակարեւոր արժեքը ՅՈՒՆԻՍԵՖ-ը համարում է երեխաների ձայնը լսելը, հետո լսելի դարձնելը բոլորի ու հատկապես որոշում կայացնողների համար, ուստի գագաթնաժողովի ընթացքում երեխաները բաժանվելու են հինգ թեմատիկ խմբի՝ քննարկելու իրենց հուզող խնդիրները՝ Հայստանում առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտներում»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am