Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեդիայի դատախազությունը փակել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը

Շվեդիայի դատախազությունը փակել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում դատախազությունը փակել Է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում Էին բռնաբարության մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Aftonbladet-ը, մամուլի ասուլիսում հայտնել Է դատախազ Էվա Մարիա Պերսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ինքը լսել Է հինգ վկաների ցուցմունքները, որոնք արդեն հայտնի Էին հետաքննությանը, ինչպես նաեւ երկու նոր վկաների ցուցմունքները: Եվ, չնայած դրան, հավաքված ապացույցները բավարար չեն դատարանում մեղադրանքներ ներկայացնելու համար:
Ասանժի նկատմամբ հետաքննությունը ընդմիջումներով շարունակվում Էր 2010 թվականից: Այն ժամանակ Շվեդիայի քաղաքացուհին նրան մեղադրեց բռնաբարության մեջ: Ասանժը ժխտում Էր մեղքը եւ ասում, որ նրա հետ կապը եղել Է փոխադարձ համաձայնությամբ: Այս մեղադրանքի գծով վաղեմության ժամկետը կլրանա 2020 թվականի օգոստոսին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am