Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում կոչ են արել Իրանին՝ հրաժարվել զենքի կիրառումից հանրահավաքները ցրելիս

ՄԱԿ-ում կոչ են արել Իրանին՝ հրաժարվել զենքի կիրառումից հանրահավաքները ցրելիս


ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները պետք Է ձեռնպահ մնան մարտական զենքի կիրառումից երկրում ցույցերը ցրելիս եւ վերականգնեն ինտերնետի հասանելիությունը: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք մտահոված ենք ուժի գործադրման միջազգային նորմերի ու ստանդարտների խախտումների վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, ներառյալ մարտական զենքի օգտագործումն Իրանում ցույցերը ցրելիս: Մենք հատկապես անհանգստացած ենք այն բանից, որ մարտական զենքի օգտագործումը ենթադրաբար հանգեցրել Է ամբողջ երկրում զգալի թվով մարդկանց զոհվելուն»,-ասել Է նա:
Ինչպես նշում Է Վարչությունը, ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի ընկած ժամանակահատվածում երկրի ութ տարածաշրջաններում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել Է առնվազն հազար մարդ: Սակայն դրա պաշտոնական հաստատում չկա, քանի որ երկրում չկա ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակ, իսկ Համացանցի բացակայությունը բարդացնում Է մոնիթորինգը, հայտարարել են ՄԱԿ-ում:
Մինչդեռ իրանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն Է հայտնվել բողոքի ակցիաների մեկ մասնակցի եւ երեք իրավապահների զոհվելու մասին:
«Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ անհապաղ վերականգնել ինտերնետի եւ կապի մյուս միջոցների հասանելիությունը, որոնք հարկավոր են կարծիքների արտահայտման ազատության համար»,-ընդգծել Է Կոլվիլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am