Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

NASA-ում հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակի մակերեւույթի վրա

NASA-ում հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակի մակերեւույթի վրա


ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի մակերեւույթի վրա: Այդ մասին ասված Է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հիմնական քիմիական տարրերը (ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր եւ ծծումբ) եւ Էներգայի աղբյուրները՝ կյանքի համար երեք անհրաժեշտ պայմաններից երկուսը, հանդիպում են ամբողջ Արեգակնային համակարգում: Բայց երրորդ տարրը՝ հեղուկ ջուրը, այն բանն Է, որը դժվար Է գտնել Երկիր մոլորակի սահմաններից դուրս»,- հայտարարել Է NASA-ի մոլորակագետ Լուկաս Պագանինին, որը ղեկավարել Է հետազոտությունը:
«Առայժմ գիտնականներն ուղղակիորեն հեղուկ ջուր չեն հայտնաբերել, մենք գտել ենք ըստ կարեւորության հաջորդ բանը՝ ջուրը գոլորշու ձեւով»,- հավելել Է նա:
Այդ հայտնագործությունը կատարվել Է Հավայիում NASA-ի աստղադիտակի միջոցով արբանյակի դիտարկումների շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am