NASA-ում հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակի մակերեւույթի վրա

Armenpress 16:26, 19 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի մակերեւույթի վրա: Այդ մասին ասված Է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հիմնական քիմիական տարրերը (ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր եւ ծծումբ) եւ Էներգայի աղբյուրները՝ կյանքի համար երեք անհրաժեշտ պայմաններից երկուսը, հանդիպում են ամբողջ Արեգակնային համակարգում: Բայց երրորդ տարրը՝ հեղուկ ջուրը, այն բանն Է, որը դժվար Է գտնել Երկիր մոլորակի սահմաններից դուրս»,- հայտարարել Է NASA-ի մոլորակագետ Լուկաս Պագանինին, որը ղեկավարել Է հետազոտությունը: «Առայժմ գիտնականներն ուղղակիորեն հեղուկ ջուր չեն հայտնաբերել, մենք գտել ենք ըստ կարեւորության հաջորդ բանը՝ ջուրը գոլորշու ձեւով»,- հավելել Է նա:Այդ հայտնագործությունը կատարվել Է Հավայիում NASA-ի աստղադիտակի միջոցով արբանյակի դիտարկումների շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am