Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մատանիների տիրակալը» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան

«Մատանիների տիրակալը» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon-ը երկարացրել Է դեռ չթողարկված «Մատանիների տիրակալը» սերիալը, այն կունենա երկրորդ եթերաշրջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:
Առայժմ ընթանում Է առաջին եթերաշրջանի նկարահանման նախապատրաստությունը, թեեւ դերասանական կազմը դեռեւս լիովին չի որոշվել: Շոուին ստույգ կմասնակցեն Մարկելա Քավենան («Պիկնիկ կախ ընկած ժայռի մոտ»), Ուիլ Փոուլթերը («Ողջ մնացածը», «Մենք՝ Միլլերներս») եւ Ջոզեֆ Մոուլը («Գահերի խաղը»):
Նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում, ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան Է, նախագծի սցենարիստներն են՝ Պատրիկ Մաքքեյնը եւ Ջոն Դ.Փեյնը, կոնսուլտացիաներ տրամադրող պրոդյուսերը Բրայան Քոգմանն Է՝ «Գահերի խաղից»:
Սկզբում խոսվում Էր այն մասին, որ սերիալն ունենալու Է երկու եթերաշրջան, բայց երկրորդի վերաբերյալ տեղեկատվությունը միայն այժմ Է պաշտոնապես հաստատվել:
Սյուժեն գաղտնի Է պահվում: Հայտնի Է միայն, որ սերիալում կհայտնվեն նոր սյուժետային գծեր, որոնք նախորդում են «Մատանու եղբայրության» իրադարձություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am