Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սյունիքում և Արցախում նոյեմբերի 19-ին, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նոյեմբերի 21-22-ը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներն են.
Օդի առավելագույն ջերմաստիճան 19.8 0C (1995 թ.)
 Օդի նվազագույն ջերմաստիճան -8.5 0C (2001 թ.)
 Օդի միջին օրական ջերմաստիճան 5.6 0


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am