Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի. Կախա Կալաձե

Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի. Կախա Կալաձե

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի՝ չնայած բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտարարել Է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մինչեւ ընտրությունների անցկացումը մնացել Է մեկ տարուց Էլ պակաս: Ընտրությունները տեղի կունենան խառը համակարգով՝ ըստ գործող Սահմանադրության, սահմանված կանոններով, սահմանված ժամկետներում: Ընդդիմախոսներին կոչ ենք անում պատրաստվել ընտրություններին»,- նոյեմբերի 18-ին ասել Է Կալաձեն ճեպազրույցում: Նա ընդդիմախոսների գործողությունները, որոնք արգելափակել են խորհրդարանի մուտքերը, որակել Է խափանարարական: «Եթե այդ գործողությունները շարունակվեն, իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն»,- հավելել Է Կալաձեն: Մինչդեռ, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»-ը, վրացական ընդդիմության ներկայացուցիչ Գեորգի Վաշաձեն խորհրդարանի անդամներին կոչ Է արել ձեռնպահ մնալ օրենսդիր մարմին գալուց: Նրա խոսքով՝ բողոքը կշարունակվի, խորհրդարանի բոլոր մատույցները պիկետված են: «Խորհրդարանի բոլոր անդամներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ խորհրդարան գալուց՝ ավելորդ Էքսցեսներից խուսափելու համար: Ինչ վերաբերում Է մաքրողներին, ոստիկաններին, աշխատակազմի աշխատակիցներին, ապա նրանք տեղաշարժման խնդիրներ չունեն, նրանք կարող են մտնել խորհրդարան: Պարզապես խորհրդարանի անդամներն այնքան են գրգռում հասարակայնությանը, որ ավելի լավ Է նրանք չգան օրենսդիր մարմին»,- հայտարարել Է Վաշաձեն: Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները գործում են խաղաղ, եւ ինքը հույս ունի, որ ոստիկանությունն ուժ չի գործադրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am