Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ից գումարված նիստի ընթացքում պատգամավորները մի շարք օրենքների նախագծեր են քննարկել և ընդունել առաջին ու երկրորդ ընթերցմամբ:

Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գործադիրի անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնական և հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բյուջեի այս նախագիծը հեղափոխական է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բյուջեն հեղափոխական չհամարելով նշել է, որ դեմ է քվեարկելու Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով և նշել, որ պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am