Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Էմերին ուշադրություն է դարձնում տակտիկային, ես սիրում եմ ազատ գործել. Մխիթարյան

Էմերին ուշադրություն է դարձնում տակտիկային, ես սիրում եմ ազատ գործել. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Արսենալ»-ի մարզիչ Ունաի Էմերիի հետ իր աշխատանքին:

«Էմերին առավել շատ ուշադրություն դարձնում էր տակտիկային, այդ պատճառով իմ դերը փոփոխվեց ակումբում: Ես խաղը սկսում էի վենգերի դերում, ով պետք է խաղ կառուցեր կիսապաշտպանների հետ: Այդ պատճառով ես գոլեր չէի խփում և չէի կատարում գոլային փոխանցումներ: Ինձ դուր է գալիս, երբ ազատ եմ գործում և ազատ տեղաշարժվելու հնարավորություն եմ ստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է FourFourTwo-ն:

Մխիթարյանն այժմ հանդես է գալիս իտալական «Ռոմա»-ի կազմում, ուր տեղափոխվել է մեկ տարվա վարձավճարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am