Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վենետիկում զբոսաշրջիկները հեղեղումից փրկություն են գտնում հյուրանոցների վերին հարկերում

Վենետիկում զբոսաշրջիկները հեղեղումից փրկություն են գտնում հյուրանոցների վերին 
հարկերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկում զբոսաշրջիկները շտապ կարգով հյուրանոցների հեղեղված ստորին հարկերից տեղափոխվում են վերին հարկեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է L՚Agenzia di Viaggi պորտալը:

«Վենետիկի բազմաթիվ հյուրանոցներ են տուժել ռեկորդային հեղեղումից: Վնասները մեծ են, եւ դրանք շարունակում են աճել: Հյուրանոցում չկան այնպիսի պոմպեր, որոնք կարողանային արտամղել այդքան մեծ քանակությամբ ջուրը: Զբոսաշրջիկներից ոմանք իրենց իրերով շտապ կարգով հյուրանոցների ստորին հարկերից տեղափոխվել են վերին հարկեր»,-գրել Է պորտալը:

Վենետիկում ջրի մակարդակը նոյեմբերի 12-ին նորմայից վեր Է բարձրացել 187 սանտիմետրով: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել Է միայն 1966 թվականին: Այն ժամանակ ջրի մակարդակը հասել Էր 194 սանտիմետր նշագծին: Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի մակարդակը գերազանցել Է 140 սանտիմետրը, սպասվում Է, որ նոյեմբերի 15-ին այն կհասնի 150 սանտիմետրի նշագծին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am