Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ գտնվող «Եղշատի մատեր» հանդամասում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ գտնվող «Եղշատի մատեր» հանդամասում 
այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 14-ին, ժամը 10:41-ին տեղեկություն է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, այրվում է չոր խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել՝ 13։20-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 աշխատակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am