Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովն առաջին նիստն է գումարել

Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովն առաջին նիստն 
է գումարել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարության կարևորագույն  խնդիրներից է  պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մասնավորապես  վարչարարության պարզեցումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների ավտոմատացումը և թվայնացումը, պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության ապահովումը, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը։ Իսկ այս գործընթացներում մեծ է էլեկտրոնային գործիքների դերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետն ընդգծել է, որ այս համատեքստում կառավարությունը իր առջև նպատակ է դրել ապահովել նաև արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությունը, ինչն էլ իր հերթին կբերի համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Եվ դատաիրավական բարեփոխումների համապարփակ ծրագրի շրջանակներում նախաձեռնվել է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ներդնելու հավակնոտ ծրագիր, որի շրջանակներում մոտակա տարիներին նախատեսվում է թվայնացնել քրեական, վարչական ու քաղաքացիական մինչդատական և դատական ամբողջ գործընթացները։

Տիգրան Ավինյանը հավելել է, որ հաշվի առնելով, որ արդարադատության ոլորտում  գործում են բազմաթիվ մարմիններ, էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ձևավորելու հարցում առանցքային նշանակություն ունի միջգերատեսչական համագործակցային հարթակի և կառուցակարգերի ստեղծումը։   

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է էլեկտրոնային արդարադատության համակարգի հիմնական գաղափարը, ինչպես նաև «էլեկտրոնային քրեական գործ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am