Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իրանի ղեկավարը ներում Է շնորհել անվտանգության դեմ հանցագործություններում մեղադրված 32 մարդու

Իրանի ղեկավարը ներում Է շնորհել անվտանգության դեմ հանցագործություններում մեղադրված 32 մարդու

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին ներում Է շնորհել երկրի անվտանգության դեմ հանցագործություններում մեղադրված 32 մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRIB հեռուստառադիոընկերությունը:

Խամենեին համաձայնել Է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսիի համապատասխան առաջարկությանը, գրում Է IRIB-ը իր Telegram-ալիքում, նշելով, որ դատական իշխանությունների կողմից նման առաջարկություն արվել Է առաջին անգամ:

Իր հերթին Tasnim գործակալությունը գրում Է, որ այդ 32 մարդիկ ազատ կարձակվեն, նրանց թվում են՝ ուսանողներ եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բացի այդ, Խամենեին, նրա պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, համաձայնել Է ներում շնորհել 3552 մարդու:

Իրանում համաներումը հազվադեպ երեւույթ չԷ եւ հայտարարվում Է հիմնականում կրոնական տոների եւ նշանակալի իրադարձությունների առթիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am