Թուրքիան ռազմակայանի շինարարություն Է սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքում. SANA
17:10, 14 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական բանակը ռազմակայանի շինարարություն Է սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել Է SANA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ շինարարությունն իրականացվում Է Ալ-Հավաս բնակավայրից ոչ հեռու, որը գտնվում Է Ռաս Էլ-Այնա սահմանամերձ քաղաքից հարավ ընկած շրջանում:
Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության անցկացման մասին՝ նպատակ ունենալով այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում