Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաղդադում բողոքների ընթացքում գրեթե 50 մարդ Է տուժել

Բաղդադում բողոքների ընթացքում գրեթե 50 մարդ Է տուժել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին առնվազեն 47 մարդ Է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al-Sumaria տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուր:

Աղբյուրի տվյալներով՝ իրավակարգի ուժերն արցունքաբեր գազ են կիրառել Բաղդադի կենտրոնի ալ Հիլյանի հրապարակում: Նաեւ Իրաքի Մարդու իրավունքների հանձնաժողովի մի աղբյուր ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ «այսօր (նոյեմբերի 14-ի – խմբ.) առավոտյան երկու ցուցարար Է զոհվել Թահրիր հրապարակից (Բաղդադում – խմբ.) ոչ հեռու:

Ըստ որում նա հավելել Է, որ նրանց մահվան պատճառներն այս պահին պարզված չեն: Թահրիր եւ ալ Հիլյանի հրապարակները գտնվում են միմյանցից ոչ հեռու:

Ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am