Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռեժիսորը նախագահին ներկայացրել է իր ֆիլմերն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել նրա վերջին՝ «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմին, ստեղծման պատմությանը, այն միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ներկայացնելուն և համաշխարհային կինոդիտող հանրությանը հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքներին: Նշվել է, որ արցախյան հակամարտության առանցքի շուրջ հյուսված ֆիլմը եվրոպական մի շարք երկրների կինոգործիչների հետ համատեղ աշխատանքի արդյունք է:
Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ռեժիսորին և նրա ստեղծագործական թիմին՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել հետագա ծրագրերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում