Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանի մայրաքաղաքում դպրոցները փակվել են օդի աղտոտվածության պատճառով

Հնդկաստանի մայրաքաղաքում դպրոցները փակվել են օդի աղտոտվածության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Դելիի դաշնային տարածքի իշխանությունները նոյեմբերի 14-ին փակել են բոլոր դպրոցներն օդի որակի վատթարանալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Statesman թերթը:
«Դպրոցական ուսումնական հաստատությունները չեն աշխատի նաեւ նոյեմբերի 15-ին: Դպրոցականների ուսումն ընդհատելու որոշումը Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի կենտրոնական խորհրդի (CPCB) խնդրանքով ընդունվել Է այն պատճառով, որ մթնոլոտի վիճակը մոտենում Է կրիտիկական նշագծերի: Նա նաեւ բնակիչներին խորհուրդ Է տվել խուսափել բաց օդում լինելուց եւ աշխատել տանը»,- գրել Է հրատարակությունը:
Դա այս ամսին արդեն երկրորդ դեպքն Է, երբ Դելիի կառավարությունը փակում Է դպրոցներն այդ մարմնի հրամանով: Նոյեմբերի 1-ին CPCB-ն, որը նշանակվել Է Հնդկաստանի Գերագույն դատարանի կողմից, արտակարգ դրություն Էր հայտարարել օդի որակի վատթարանալու պատճառով, ինչից հետո դպրոցները փակ Էին մինչեւ նոյեմբերի 5-ը:
CPCB-ի տվյալներով՝ նոյեմբերի 14-ին մթնոլորտի որակի ինդեքսը կազմել Է 467 միավոր ըստ 500-բալանոց սանդղակի: Ըստ որում «լավ» Է համարվում մինչեւ 50 միավոր մակարդակը: Բնապահպանական իրադրության վատթարացումը կապված Է Նյու Դելիում քամու թուլացման եւ ջերմաստիճանի իջեցման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am