Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վարչապետը ՊՎԾ-ին հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում  

Վարչապետը ՊՎԾ-ին հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել 
Եղեգնաձորի քաղաքապետարանում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայությանը ուսումնասիրություններ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին:

«Նախորդ կիրակի մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք ու խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից: Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ չնախատեսված այցերով գնալու է մարզեր ու տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ինչպես են իրականացվել: Վարչապետը կոչ արեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին նույնն անել:

«Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան այն չէ, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը Եղեգնաձոր այցի ընթացքում դժգոհություն էր հայտնել բակային տարածքների և լուսավորության բարելավմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի որակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am