Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին տրամադրում է 45,8 մլն եվրոյի բյուջետային վարկ

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին տրամադրում է 45,8 մլն 
եվրոյի բյուջետային վարկ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով:

Նշված միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ