Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գիտնականները գտել են ընկճախտից ազատվելու դյուրին եղանակը

Գիտնականները գտել են ընկճախտից ազատվելու դյուրին եղանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել Է MedicalXpress-ի կայքում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ յոգան հարկավոր Է օգտագործել կլինիկական ընկճախտը եւ մեծ ընկճախտային խանգարումը բուժելու ժամանակ: Հետազոտությունն ընգրկել Է 30 մարդու, որոնց վիճակին հետեւել են ավելի քան երեք ամիս: Ընդամենը մեկ ամիս անց պացիենտների մոտ զգալիորեն բարելավվել Է քնի որակը, նրանք դարձել են ավելի հանգիստ: Ֆիզիկական հյուծվածությունը եւ տագնապները դարձել են պակաս արտահատված: «Գիտականորեն հիմնավորված տվյալների շնորհիվ ավելի շատ մարդիկ կսկսեն յոգայով զբաղվել առողջությունը եւ ինքնազգացողությունը բարելավելու համար»,- հայտարարել Է հետազոտույթան համահեղինակ, նեյրոկենսաբան Մարիսա Սիլվերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am