Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին ընթերցմամբ ընդունվեց սնանկության վարույթում առկա անհստակությունները վերացնող օրինագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց սնանկության վարույթում առկա անհստակությունները 
վերացնող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում այն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ նախաձեռնության ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնանկության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am