Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ

Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- ասաց Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]