Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում ՀՀ պատկերացումների միջազգային ընկալումը դրական է

ԼՂ հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում ՀՀ պատկերացումների 
միջազգային ընկալումը դրական է

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում Հայաստանի պատկերացումները միջազգային գործընկերների կողմից դրական ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ ՀՀ դիրքորոշումը կառուցողական է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Ես կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները մեկուկես տարվա մեջ արձանագրել են, որ ոչ միայն մեր մտադրությունների մեջ չի բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, այլև ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ: Այս ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել նախադրյալների առումով, և կարծում եմ, որ հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են: Ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու համար, որ լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր և մթնոլորտ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության լուծման հարցում որևէ համաձայնություն չի կարող լինել առանց Արցախի ժողովրդի, Փաշինյանը նշեց, որ դա բխում է բանակցությունների տրամաբանությունից, և լավ է, որ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից այդ հանգամանքն արձանագրվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am