Տնտեսություն

ԱԺ-ն ընդունեց ջրօգտագործման բնագավառում առկա չարաշահումները կրճատմանը միտված օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց ջրօգտագործման բնագավառում առկա չարաշահումները կրճատմանը միտված օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կրճատել այդ բնագավառում առկա չարաշահումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ԲարգավաճՀայաստան»խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց 81 կողմ, 1 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:

Ըստ հեղինակի՝ գործող օրենքում բացակայում են ոռոգման ջրի թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաև ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջև հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների կիրարկումը կհանգեցնի ինչպես ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպես էլ կկրճատի բնագավառում առկա չարաշահումները` նպաստելով ջրի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում