Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր
09:52, 12 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն նոյեմբերի 11-ին, ժամը 15:53-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի թիվ N զորամասի մոտակայքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար և Նորավան գյուղի 5 բնակիչ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում