Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայերի սպանության պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայերի սպանության 
պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացում է  «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը «Թվիթեր»-ի իր էջում:

Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի քահանայի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ