Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանում տասը մարդ Է զոհվել «Բուլբուլ» ցիկլոնի հետեւանքով. The Indian Express

Հնդկաստանում տասը մարդ Է զոհվել «Բուլբուլ» ցիկլոնի հետեւանքով. The Indian Express

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արեւելյան մասում առնվազն տասը մարդ Է զոհվել «Բուլբուլ» («Սոխակ») ցիկլոնի հետեւանքով, որը նոյեմբերի 10-ին մոլեգնում Էր Ինդոստան թերակղզու հյուսիսարեւելյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին հայտնել Է The Indian Express թերթը:

Ինչպես նոյեմբերի 11-ին հայտնել Է The Times of India թերթը, Արեւմտյան Բենգալիայի եւ Օդիշայի նահանգներում ցիկլոնի ազդեցությանն Է ենթարկվել ավելի քան 450 հազար մարդ: Քամին վնաս Է հասցրել մոտավորապես 60 հազար տների, ութ ձկնորսներ համարվում են անհետ կորածներ: Ներկայում ցիկլոնը շարժվում Է արեւելք՝ աստիճանաբար կորցնելով ուժը: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ Բանգլադեշում ցիկլոնի պատճառով զոհվել Է 13 մարդ:

The Indian Express-ի տեղեկատվության համաձայն, Բանգլադեշում 36 ձկնորս անհետ կորել են Բենգալյան նեղուցում, առնվազն 6 հազար տուն մասնակի կամ ամբողջությամբ ավերել Է սաստիկ քամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am