Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Փաշինյանը ՀՀ-ում հեղափոխությունից հետո նոր դինամիկա է տեսնում ՌԴ-ի հետ հարաբերություններում

Փաշինյանը ՀՀ-ում հեղափոխությունից հետո նոր դինամիկա է տեսնում ՌԴ-ի հետ 
հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նոր դինամիկա է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում:

«Վերջին անգամ դուք պաշտոնական այցով Հայաստան եք ժամանել երկու տարի առաջ: Այդ ժամանակ Հայաստանում տեղի ունեցան շատ մեծ փոփոխություններ, և ես ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմաթիվ անգամ հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց Պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»,- ասաց վարչապետը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընգծեց Հայաստանի ու Ռուսաստանի սերտ շփումները տարբեր գերատեսչությունների գծով:

«Մենք շատ սերտ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»,- նշեց նախարարը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 11-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am