Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Իտալացիները ներկայացրել են Հայաստանի դեմ խաղի հայտացուցակը

Իտալացիները ներկայացրել են Հայաստանի դեմ խաղի հայտացուցակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերերտո Մանչինին ներկայացրել է Եվրո-2020-ի որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի դեմ խաղում իր թիմի հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիան այդ խաղերի համար հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ՝ Ջանլուիջի Դոնարումա, Պիերլուիջի Գոլլինի, Ալեքս Մերետ եւ Սալվատորե Սիրիգու: 

Պաշտպաններ`Ֆրանչեսկո Աչերբի, Քրիստիանո Բիրագի, Լեոնարդո Բոնուչի, Անդրեա Կիստանա, Ջիովանի Դի Լորենցո, Էմերսոն Պալմիերի, Արմանդո Իցցո, Ալեսանդրո Ֆլորենցի, Ջանլուկա Մանչինի, Ալեսսիո Ռոմանյոլի, Լեոնարդո Սպինացոլա: 

Կիսապաշտպաններ՝ Նիկոլո Բարելա, Գաետանո Կաստրովիլլի, Ժորժինյո Ռոլանդո Մանդրագորա, Մարկո Վերատի, Նիկոլո Ձանիոլո: 

Հարձակվողներ՝ Անդրեա Բելոտտի, Դոմենիկո Բերարդի, Ֆեդերիկո Բերնարդեսկի, Ֆեդերիկո Կիեզա, Ստեֆան Էլ Շարավի, Չիրո Իմոբիլե, Լորենցո Ինսինյե ու Ռիկարդո Օրսոլինի:

Եվրո-2020-ի որակավորման վերջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին կխաղա Հունաստանի, իսկ նոյեմբերի 18-ին` Իտալիայի դեմ: Հույների դեմ խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, իսկ իտալացիներինը` Պալերմոյում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ