Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Ջրային պատերազմներում» տանուլ չպետք է տանք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Ջրային պատերազմներում» տանուլ 
չպետք է տանք

««Ջրային պատերազմներ» ասվածը վաղուց նոր հասկացություն չէ: Մենք առիթով գրել էինք, որ Թուրքիան լայն թափով ջրամբարաշինություն է սկսում, իսկ Հայաստանը դանդաղում է: Այն պարագայում, երբ ունենք (Արցախի հետ միասին) տարածաշրջանում ջրային դոնորի վերածվելու լուրջ ներուժ։

Տարիներ առաջ ԱՄՆ ազգային հետախուզության ռազմավարությունում (2014թ.) մեծ ուշադրություն էր դարձվել ջրային պաշարներին: Նշվել էր, որ դրանց պակասը կարող է նոր պատերազմների հանգեցնել: Ամերիկյան հատուկ ծառայությունները ջրի պակասը հավասարեցրել էին այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ահաբեկչությունը, կարեւոր ենթակառուցվածքների վրա կիբերհանցագործությունները, զանգվածային ոչնչացման արագաճ տեմպը եւն:

 Այսինքն՝ լինելու են շատ լուրջ մարտահրավերներ, որոնց պետք է պատրաստ լինենք: Մենք այսօ՛ր արդեն ունենք այդ մարտահրավերները: Օրինակ, գիտե՞նք Թուրքիան ինչ է անում Արաքսի գետավազանում:

Ըստ թուրքագետ եւ ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի, Թուրքիան ներկայումս Արաքս գետի եւ նրա վտակների վրա կառուցել, կառուցում եւ ծրագրում է կառուցել 14 ջրամբար՝ մի մասը ՀԷԿ-երով։ Դրանցից 1-ը բաժին է ընկնում Իգդիրի նահանգին, 4-ը՝ Էրզրումի նահանգին, 9-ը՝ Կարսի նահանգին։ Ընդ որում, խոսքը հիմնականում փոքր ՀԷԿ-երի (6-36 Մվտ հզորությամբ) մասին է (դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 134 Մվտ): Ծրագրված է Արաքսի գետավազանի ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը գրեթե եռապատկել՝ հասցնելով մինչեւ 387 Մվտ-ի։ «Սրանք կարող են փոքր թվեր թվալ Թուրքիայի մասշտաբով, սակայն իրականում զգալի դեր ունեն տվյալ տարածաշրջանի էներգետիկ կարիքները հոգալու համար»,-նկատում է թուրքագետը:

Բացի այս՝ Թուրքիան հիմա Արաքս գետի վրա երկու խոշոր ջրամբար է կառուցում»:

Նյութն ամբողջությամբ  կարդացեք  թերթի այսօրվա համարում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ