Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եգիպտական բեռնատար ինքնաթիռը վթարային վայրԷջքի Է պատրաստվում Աթենքում

Եգիպտական բեռնատար ինքնաթիռը վթարային վայրԷջքի Է պատրաստվում Աթենքում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: A332 եգիպտական բեռնատար ինքնաթիռը, որտեղ գտնվում Է հինգ մարդ, պետք Է Աթենքում վթարային վայրԷջք կատարի ինքնաթիռի ծխոտման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆիլելեֆտերոս» կիպրական թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը գտնվում Էր Էգեյան ծովի Խիոս հունական կղզու վրա, երբ նրա անձնակազմը դիսպետչերական ծառայություններին հայտնել Է օդաչուի կաբինետի ծխոտման մասին: Դրանից հետո անձնակազմի հրամանատարը վերերկրյա ծառայություններից հանձնարարական Է ստացել վթարային վայրԷջք կատարել Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանում: Հրատարակությունը նշում Է, որ օդանավակայանի ծառայությունները հարկ եղած պատրաստվության են բերվել աղետի ենթարկված ինքնաթիռի ընդունման համար:

«Ֆիլելեֆտերոս»-ը տեղեկացնում Է, որ ինքնաթիռը Եգիպտոսից մեկնում Էր Գերմանիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am