Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանի գիտությունների ակադեմիան հույս ունի ընդլայնել համագործակցությունը ՌԳԱ-ի հետ

Չինաստանի գիտությունների ակադեմիան հույս ունի ընդլայնել համագործակցությունը ՌԳԱ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի գիտությունների ակադեմիան (ՉԳԱ) հույս ունի ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ գիտատեխնիկական համագործակցությունը գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցության տրամախաչվող տարիների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Բայ Չունլին:

Ռուսաստանը եւ Չինաստանը 2020-2021 թվականները հայտարարել են գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցության տրամախաչվող տարիներ:

«Մենք հուսով ենք գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցության տարիների շրջանակներում ամրապնդել գիտատեխնիկական համագործակցությունը մեր կարեւոր գործընկերոջ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ»,-ասել Է Բայ Չունլին:

Նա նշել Է, որ բարձր մակարդակով փոխադարձ այցերի, ակադեմիաների մակարդակով համատեղ գիտական սեմինարների, համատեղ նախագծեր հիմնելու հնարավորությունների քննարկման շնորհիվ կարելի Է ամրապնդել կապերը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ, խորացնել արդեն առկա համագործակցությունը, գտնել նոր հնարավորություններ, ինչպես նաեւ ընդլայնել փոխգործակցության ոլորտները:

«Մենք ելնում ենք այն բանից, որ հաջորդ երկու տարիներին գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցությունը կդառնա երկկողմ գիտատեխնիկական փոխգործակցության գլխավոր ուղղությունը»,-ասել Է Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am