Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բուհերից ոչ ոք ոչ մի բան չի հանում. նախարարն անդրադարձավ դասավանդվող առարկաներին

Բուհերից ոչ ոք ոչ մի բան չի հանում. նախարարն անդրադարձավ դասավանդվող 
առարկաներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ բուհերից հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդման  պարտադրանքը հանելու մասին հարցին:

«Բուհերից ոչ ոք ոչ մի բան չի հանում: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ երբ նախկինում կրծքներին էին խփում, թմբկահարում էին, որ ազատությունները քիչ են, ինքնավարության աստիճանը քիչ է, հիմա մշակույթի ոլորտում ասում ենք, որ ինքնավարությունն ավելացնում ենք, հիմա էլ ասում են՝ չէ, մեզ իշխեք, կառավարեք, ասեք, ինչ անենք: Կամ բուհական համակարգում ինքնավարությունն ավելացնում ենք, ասում են՝ մեզ իշխեք, կառավարեք: Երեկ հայտարարություն ենք տարածել, որ այն նախագիծը, որը կա, թույլ է տալիս բուհերին, ֆակուլտետներին իրենք որոշեն, թե իրենց առարկայացանկերում ինչ ծավալով հայերեն, հայ ժողովրդի պատմություն սովորեն, բայց, կարծես թե, խնդիր ունեն որոշ անձինք, որովհետև ակնհայտ է, որ բուհերի, գիտխորհուրդների մեծամասնությունում այդ հարցերը կարող են չանցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նախարարի խոսքով՝ տասնամյակներ շարունակ ոչ հայագիտական ֆակուլտետներում այդ հարցը դրվում էր, թե ինչու այդ առարկաները պետք է պարտադիր անցնեն: «Հիմա իրենք թող իրենց գիտխորհուրդներով որոշեն, ի սեր Աստծո, կարող են շատ տարբեր առարկաներ մտցնել, պատմությունը դարձնել 4, 8 սեմեստրով, նույնը հայերենի մասով անել ու այստեղ որևէ խնդիր չկա: Դա պետք է բխի իրենց ծրագրերից, թող նստեն, քննարկեն ու որոշեն»,- ասաց Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am