Պատանի շախմատիստները 12-րդն են Օլիմպիադայում
08:20, 6 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանեկան թիմը համաշխարհային Օլիմպիադայում 12-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Չորում քաղաքում ընթացող Մ16 տարեկանների Օլիմպիադայում 9 տուրերից հետո հայկական թիմը հավաքեց միայն 11 միավոր և լրացուցիչ միավորններով 12-րդն է:
Մրցաշարին մասնակցում էր 48 թիմ: Մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդես եկան Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Գևորգյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում