Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իսրայելում ձերբակալել են Նեթանյահուի հասցեին սոցցանցերում սպառնալիք տարածելու մեջ կասկածվողին

Իսրայելում ձերբակալել են Նեթանյահուի հասցեին սոցցանցերում սպառնալիք 
տարածելու մեջ կասկածվողին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ոստիկանությունը հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիք պարունակող գրառումներ տարածելու մեջ կասկածվողին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Իսրայելի ոստիկանության կիբերանվտանգության վարչությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է սոցիալական ցանցերում վարչապետի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ տարածելու մեջ: Կասկածյալը ձերբակալվել է այսօր երեկոյան»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ դիմել է ոստիկանությանը հայտնելով «Ֆեյսբուք»-ում իր հասցեին հնչող սպառնալիքների մասին: Նա խնդրել է անհապաղ քննություն իրականացնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am