Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հունաստանը մեկ-երկու ամսում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Արմեն Սարգսյան

Հունաստանը մեկ-երկու ամսում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հունական կողմը կվավերացնի մեկ-երկու ամսվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մամուլի համար հայտարարության ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ուզում եմ իմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հաստատելու համար, որ մոտ ապագայում` մեկ-երկու ամսվա ընթացքում, հունական կողմը կարագացնի ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն կվավերացվի մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մինչ այս վավերացրել էին Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am