Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Facebook Inc.-ը փոխել Է լոգոտիպը, որպեսզի ընկերությունը չշփոթեն սոցցանցի հետ

Facebook Inc.-ը փոխել Է լոգոտիպը, որպեսզի ընկերությունը չշփոթեն սոցցանցի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook Inc. ընկերությունը փոխել Է իր լոգոտիպը, որպեսզի իրեն չշփոթեն համանուն սոցիալական ցանցի հետ: Այս մասին ասված Է մարկետինգի գծով Facebook-ի տնօրեն Անտոնիո Լյուչիոյի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանում նշվում Է, որ Facebook-ն սկսել Է գործել որպես մեկ ծառայություն՝ սոցցանց, բայց այժմ ընկերությունն օգտատերերին առաջարկում Է արտադրանքի մի ամբողջ հավաքածու՝ Facebook Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը, Workplace-ը, Portal-ը եւ Calibra-ն:

«Այսօր մենք նորացնում ենք մեր ֆիրմային նշանը, որպեսզի պարզ լինի, թե ինչ արտադրանք Է առաջարկում Facebook-ը: Մենք ներկայացնում ենք ընկերության նոր լոգոտիպը եւ Էլ ավելի ենք Facebook ընկերությունն առանձնացնում Facebook հավելվածից, որը կպահպանի իր սեփական բրենդը»,-նշվում Է հայտարարության մեջ: Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր Էջում նշել Է, որ շատ մարդիկ չգիտեն, թե ում են պատկանում Instagram-ը, WhatsApp-ը եւ ընկերության մյուս արտադրանքները: Նոր լոգոտիպը կոչված Է լուծելու այդ խնդիրը:

Facebook ընկերությունը հիմնադրվել Է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու ժամանակաշրջանում: Համանուն սոցցանցն առաջատարներից մեկն Է աշխարհում:

Վերջին գնահատումների համաձայն, նրա միագումար ամսական լսարանը գերազանցում Է 2,4 մլրդ օգտատերը: Ինչպես հայտարարել են ընկերությունում, աշխարհում ավելի քան 2,7 մլրդ մարդ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ օգտագործում Է նրա ծառայություններից որեւԷ մեկը: Այդ ցուցակում ներառված են Facebook եւ Instagram սոցցանցերը, ինչպես նաեւ WhatsApp եւ Messenger հավելվածները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am