1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արվեստագետներն անդրադարձել են «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացման արձագանքներին

Արվեստագետներն անդրադարձել են «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացման 
արձագանքներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ճիշտ չի համարում  «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացման շուրջ դժգոհությունը միանգամից կապել պետության հետ:

«Լսեցի, որ դժգոհություններ կան այդ ներկայացման հետ կապված: Այստեղ մի բան կարող եմ ասել, որ հստակ ձևաչափով պետք է հասկանալ, թե որն է արվեստ և որն արվեստ չէ: Ամեն դեպքում ես կատեգորիկ համաձայն չեմ, երբ դժգոհությունը միանգամից կապվում  է պետության հետ: Պետությունն ունի իր գործառույթը, որոշումներ կայացնելու ծանր բեռը, իսկ արվեստ ստեղծողը, օրինակ, ռեժիսորը, դիրիժորը… մենք ենք որոշում, դժվար է մեր անհաջողության մեջ պետությանը մեղադրելը: Դժգոհությունները հասկանում եմ, պարզապես չեմ կարող վերլուծել, որովհետև նյութին լավ ծանոթ չեմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

Նա ընդգծեց, որ աշխատել է տարբեր նախարարների հետ և որպես արվեստագետ իր ազատ միտքը միշտ կյանքի է կոչել: Կյանքում չի եղել որևէ քննարկում, որ պետությունը միջամտի աշխատանքի բովանդակությանը:

Անդրադառնալով տարբեր նախագծերի՝ պետության ֆինանսավորմանը՝  Սերգեյ Սմբատյանը նշեց, որ հայ արվեստագետների մտքի թռիչքը, տաղանդը, ամբիցիան երբեք չի բավարարվի պետական ֆինանսով:

«Աշխարհում կան ազատ ֆինանսներ, որոնք տրվում են ըստ գաղափարների, բայց մենք չունենք այդ գիտելիքը, որ այդ ֆինանսներն ուղղենք մեր նախագծեին: Դա էլ հենց մեր խնդիրն է, բայց դրա համար պետությունը մեր փոխարեն չպետք է անի: Մենք հիմա համերգներ ենք կազմակերպում, աշխարհի մեծագույն կոմպոզիտորները, մենակատարները  Հայաստանում են, ունենք համաֆինանսավորում պետության կողմից»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի կարծիքով «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ»-ն արժանի չէ այդ մեծ արձագանքին ու աղմուկին, ինչը եղավ:

«Արձագանքը համահունչ չէր, դա ներկայացում էլ չէր, ակցիա էր, ու այն մակարդակի չէր, որ այսպիսի արձագանք եղավ: Դա պարզապես բացօթյա ակցիա էր, որտեղ սոցիալական գործառույթը շատ ավելի շատ էր, քան ստեղծագործականը: Արձագանքը եղավ, այն բուռն էր ու գռեհիկ, ինչ անթույլատրելի է: Այս խումբն իր իրավունքներն ունի, ակցիա կազմակերպողներն իրենց իրավունքներն ունեն: Այնտեղ, որտեղ օրենք է խախտվել, պետք է իրավապահները միջամտեն: Ինչ վերաբերում է այդ ներկայացման ընտրությանն ու ֆինանսավորմանը, ապա նախարարությունը ընտրում է փորձագետներին, նրանք էլ, ըստ երևույթին, ներկայացված նախագծի մեջ ինչ-որ բան տեսել են, մտածել են, որ կարող է հետաքրքիր լինել: Եվ ահա իրականությունում, եթե ինչ-որ մի բան այն չէ, ուրեմն այդ նույն փորձագետներն ու նախարարությունը պետք է հետևություններ անեն: Նորից եմ ասում այդ տեսակի ներկայացումներ միլիոնավոր արվում են, եթե չլիներ բարձրացված աղմուկը, մյուսների նման կանցներ: Հավատացեք այն արժանի չէ այդ մեծ արձագանքին ու աղմուկին»,-ասաց նա:

Հանրապետության հրապարակի մետրոյի դիմացի շատրվանների մոտ տեղի էր ունեցել «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացումը. այն կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը: Ներկայացումը քննադատությունների առիթ էր դարձել, շատերը այն չեն ընդունել:   

 

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]