Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուս միլիարդատերերը տարեսկզբից հարստացել են 37 մլրդ դոլարով

Ռուս միլիարդատերերը տարեսկզբից հարստացել են 37 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը 2019 թվականի առաջին տասն ամսվա ընթացքում աճել Է 37,12 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստին հաշվել Է Bloomberg Billionaires Index (BBI)-ի վարկանիշի տվյալների հիման վրա:

Ինդեքսը հաշվարկվում Է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որտեղ միլիարդատերերը բաժնեմասեր ունեն: Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, ռուսաստանցիներից դրա մեջ ներկայում տեղ Է գտել 23 մարդ:

Վարկանիշի առաջին տեղը, ինչպես եւ մեկ ամիս առաջ, զբաղեցրել Է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, որի կարողությունը տարեսկզբից ավելացել Է 6,72 մլրդ դոլարով եւ հասել 26,3 միլիարդի: Երկրորդ դիրքը կրկին զբաղեցնում Է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը. նրա հարստությունն ավելացել Է 4,5 մլրդ դոլարով՝ հասնելով 23,9 միլիարդի: Հինգերորդից երրորդ հորիզոնական Է բարձրացել «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիտ Ալեքպերովը, նրա կապիտալն ավելացել Է 4,33 միլիարդով՝ հասնելով 20,4 մլրդ դոլարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am