Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ

Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, առանձին հանդիպումներ է ունեցել հայ-ամերիկյան օրակարգի հետ առնչվող ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՄՆ օրենսդիրների հաստատուն աջակցությունը Արցախի ժողովրդի շարունակական պայքարին՝ հանուն ազատության, խաղաղության և հայրենի հողում արժանապատիվ կյանքի։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանն ուղղված հեռանկարային նախաձեռնությունների շուրջ։ Երկուստեք կարևորվել է Արցախում ԱՄՆ աջակցությամբ մարդասիրական ծրագրերի շարունակականության ապահովումն ու  ընդլայնումը, ինչպես նաև նոր՝ զարգացման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Կոնգրեսականների խնդրանքով Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին ու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում ԱՄՆ կոնգրեսականները վերահաստատել են, որ կշարունակեն աշխատել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման ուղղությամբ։

Կոնգրեսի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը՝ միտված Արցախի ապամեկուսացմանը և կայուն զարգացմանը։
Հանդիպումներին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am