Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակի երեկոյին

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 
90-ամյակի երեկոյին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հոբելյանական համերգին մասնակցում էին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները, բալետի մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Համերգային ծրագրում ներկայացվել են Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ժ. Օֆենբախի, Լ. Մինկուսի, Ժ. Բիզեի, Ջ. Պուչչինիի, Պ. Մասկանիի, Ֆ. Չիլեայի, Ֆ. Լեհարի, Մ. Ռավելի ստեղծագործությունները՝ Յուրի Դավթյանի, Կոնստանտին Օրբելյանի, Հարություն Արզումանյանի, Աթանես Առաքելյանի և Հայկ Դավթյանի դիրիժորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am