Տնտեսություն

ՀՔԾ բյուջեն կնվազի 4.6 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ բյուջեն կնվազի 4.6 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության բյուջեն 2020թ. կնվազի 4.6 մլն դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«2020թ. պետական բյուջեից ՀՔԾ-ին կհատկացվի 735 մլն դրամ, որը շուրջ 4.6 մլն դրամով պակաս է 2019թ. համեմատ: Նվազումը պայմանավորված է 2019թ. ջեռուցման-հովացման համակարգի վերանորոգման համար նախատեսված միջոցների տարբերությամբ և վերապատրաստվողների թվաքանակի տարբերությամբ: 2019թ. վերապատրաստվել է 18 քննիչ, 2020թ. նախատեսում ենք վերապատրաստել 6 քննիչ»,- ասաց Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում