Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում Ամերիաբանկի և Ամազոնի համագործակցությամբ անցկացվում է ScaleUp ինովացիոն ֆորումը

Երևանում Ամերիաբանկի և Ամազոնի համագործակցությամբ անցկացվում է ScaleUp 
ինովացիոն ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում միջազգային հեղինակավոր ընկերությունների մասնակցությամբ Երևանում անցկացվում է ScaleUp ինովացիոն ֆորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆորումը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին:

Մասնակցում են միջազգային ընկերությունների՝ Amazon-ի, VISA-ի, Mambu-ի, Softprom-ի փորձագետներ: Ֆորումին հրավիրված են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներ:

Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց, որ ֆորումն անվանել ենք ScaleUp, քանի որ ցանկանում են ընդգծել, որ ծրագրերն աշխատում են մեծ մակարդակով: «Գործընկերությունն այն հիմնական գաղափարն է, որն ընկած է այս ֆորումի հիմքում»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց Ամերիաբանկի անհավանական թիմին ու Ամազոնին՝ իրադարձությունն իրականություն դարձնելու համար: Շամցյանը նշեց, որ այս իրադարձությունով ցանկանում են նաև ցույց տալ՝ հավատում են, որ իսկական գործընկերությունը զարգացնում է:

Բանախոսները ելույթներ են ունենում տեխնոլոգիական զարգացումների, թվային փոխակերպումների, տվյալների վերլուծությունների և այլ թեմաներով:

Հայաստանում են Ամազոնի տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան, Softprom-ի ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն և այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am