Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Թաիլանդում փիղը պառկել Է ավտոմոբիլի կտուրին

Թաիլանդում փիղը պառկել Է ավտոմոբիլի կտուրին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի փիղը, որը Թաիլանդի Քաո Յայ ազգային բնայգում դուրս Էր եկել ճանապարհ «ողջունելու» զբոսաշրջիկներին, նախ նստել Է նրանց ավտոմոբիլի կապոտին, իսկ հետո առջեւի ոտքերով անցել բեռնախցիկի վրայով եւ պառկել ավտոմեքենայի կտուրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին հայտնել Է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը:

Թերթի կայքում զետեղված Է միջադեպի տեսագրությունը: Անտառից ճանապարհ դուրս գալու իր սովորությամբ, երբ այնտեղ են ժամանում զբոսաշրջիկները, բնայգու աշխատակիցներին լավ հայտնի «Դիա» անվամբ 35-ամյա փիղը լրջորեն վնասել Է Toyota մարդատար ավտոմոբիլը, սակայն վնասվածքներ չի հասցրել վարորդին եւ ուղեւորներին, ասված Է հաղորդագրության մեջ:

Դատելով ըստ տեսահոլովակի՝ այն բանից մի քանի վայրկյան անց, երբ փիղը պառկել Է ավտոմեքենայի կտուրին, վարորդն զգուշությամբ եւ դանդաղ դուրս Է եկել փղի տակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ