Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռումինիայի արքայազնը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների հետ

Ռումինիայի արքայազնը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական  համալսարանի 
ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի արքայազն Ռադուն հանդիպել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն իր ողջույնի խոսքում համառոտ ներկայացրեց համալսարանի բազմալեզու և բազմամշակույթ ակադեմիական միջավայրը և կարևորեց մեր երկու երկրների միջև արդեն տասնամյակներ ձգվող բարեկամական կապը: Նա նշեց, որ Բրյուսովի համալսարանում դասավանդում են 20-ից ավելի լեզուներ, այդ թվում̀ ռումիներեն: Ռեկտորի խոսքին հաջորդեցին ուսանողների̀ ռումիներենով հնչեցրած խոսքերը̀  ուղղված արքայազն Ռադուին և պատվիրակության անդամներին:

Արքայազն Ռադուն իր խոսքում հիշեցրեց, որ իրենց ինքնությունը պահպանելու ճանապարհին Հայաստանն ու Ռումինիան անցել են նմանօրինակ պատմական դժվարություններով և իրենց պատմական անցյալով վաստակել են միջազգային հանրության կողմից հարգված և գնահատված լինելու իրավունքը: «Լեզուների իմացությունն ունի ռազմավարական նշանակություն», ասաց արքայազն Ռադուն իր ոգեշնչող խոսքում:

«Մենք պետք է առանձնակի կարևորություն տանք կրթությանը և բաց լինենք նոր գաղափարների հանդեպ: Միացնելով մեր ջանքերը կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում, մենք կկարողանանք մեր երկրների միջև հաստատված համագործակցային հարաբերությունները բերել մի նոր մակարդակի: «Քաղաքականությունն այն ուժն է, որ օգնում է մեզ դիմակայել դժվարություններին, սակայն կայուն պետություն և ժողովրդավարական երկիր կառուցելու լավագույն երաշխիքը հավասարակշռության ապահովումն է քաղաքականության և հանրության միջև», հավելեց հարգարժան հյուրն իր խոսքի վերջում: 

Հիշեցնենք, որ Ռումինիայի արքայազն Ռադուն Հայաստանում է գտնվում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Որպես արքայադուստր Մարգարիտայի ամուսին՝ արքայազն Ռադուն հաճախ ուղեկցում է իր կնոջը, աջակցում երկրի սոցիալական և տնտեսական ծրագրերին:  Արքայազնը մի շարք ռումինական բարեգործական կազմակերպությունների անդամ  է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am