Հասարակական

ՔԿՀ-ներում արտոնյալ կարգավիճակ ունեցողների դեմ պայքարը արդյունավետ է, բայց շատ անելիք կա.Բադասյան

1 րոպեի ընթերցում

ՔԿՀ-ներում արտոնյալ կարգավիճակ ունեցողների դեմ պայքարը արդյունավետ է, բայց շատ անելիք կա.Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով` Քրեակատարողական հիմնարկներում արտոնյալ կարգավիճակ ունեցողների դեմ պայքարը բավականին արդյունավետ է: Նորանոր դեպքեր են բացահայտվում արգելված իրերի տեղափոխման, թմրանյութերի ներթափանցման փորձերի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Ռուստամ Բադասյանը նշեց, որ քրեակատարողական ոլորտի նոր ռազմավարությունը արդեն մշակվել է և շուտով կուղարկվի Կառավարություն:

«Քրեական հեղինակությունների ազդեցության մասին հետևողական պայքար է տարվում քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի որևէ անձ արտոնյալ կարգավիճակ չունենա:

Օրենքով գող կամ քրեական հեղինակություն կարգավիճակը չի քննարկվում, այլ քննարկվում է արտոնյալ կարգավիճակ ունեցող անձ կա քրեակատարողական հիմնարկներում, թե ոչ: Այս առումով կարող եք հետևել քրեակատարողական ծառայության կողմից տարածվող հաղորդագրությունները: Նորանոր դեպքեր են հայտնաբերվում արգելված իրերի տեղափոխման, թմրանյութերի ներթափանցման փորձերի հետ կապված: Կարծում եմ, բավականին արդյունավետ է պայքարը, բայց դեռ շատ անելիքներ ունենք»,- եզրափակեց Բադասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում